Շրջափակումը, սովը, ռուս խաղաղապահների անգործությունը, մահվան սպառնալիքը ստիպեցին Արցախի բնակչությանը հեռանալ հայրենիքից։ 3 օրում մարդիկ անցան 70 կմ ճանապարհը՝ այնտեղ թողնելով իրենց պատմությունները։
2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններից 2 օր հետո, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) իշխանություններն ընդունեցին հարկադրված համաձայնագիր և դադարեցին ռազմական դիմակայությունը։