Ելենա տատը մահացավ բռնի տեղահանության ճանապարհին՝ սրտի կանգից։ Նրանց ընտանիքը երեք մեքենայով էր դուրս եկել Ստեփանակերտից՝
սեպտեմբերի 27-ին։
Իրենց հետ վերցրել են միայն տաք հագուստ, ճանապարհի ուտելիք և ընտանեկան լուսանկարներ։ Մեքենաները դանդաղ են ընթացել։ Ընտանիքն արդեն մեկ օր ճանապարհին է եղել։
Ելենա տատի թոռան կինը՝ Մարիամը, հիշում է՝ անընդհատ երեխեքի մասին են մտածել՝ ո՞նց են կաթնախառնուրդ սարքելու առանց տաք ջրի, ո՞նց են երեխաներին տեղ հասցնելու․․․
Գիշերվա ժամը 2-ին մոտ Ելենա տատը ջուր է ուզել, խմել, ապա փակել աչքերը։ Մեքենայում բոլորին թվացել է, թե տատը քնել է։