ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Վավերագրելով դրաման» ծրագիրը «Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի» արտադրանքն է։

Այն իրականացվել է Հայաստանի և Արցախի լրագրողների մասնակցությամբ։

2022թ․ դեկտեմբերի 12-ին Արցախը հայտվեց շրջափակման մեջ՝ ադրբեջանական զինվորական անցակետերի տեղակայման և ռուս խաղաղապահների անգործության պատճառով։ Շրջափակումը տևեց 9 ամիս 12 օր։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մոտ 130․000 բնակչությունը մնաց առանց տարրական առողջապահական ծառայությունների։

Ըստ պաշտոնական թվյալների արցախում ապրում էին 20,000 տարեցներ, հաշմանդամություն ունեցող 9,000 անձ, 2000 հղի կանայք։։

2023թ․ սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ, հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, հրադադարի մասին որոշում կայացվեց, որին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։

«Վերջին 70,000 մետրը․ի՞նչ է պատմում ճանապարհը» նախագծը ներկայացնում է արցախցիների բռնի տեղահանության պատմությունները՝ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին։

Նախագիծն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:

Էլ․ փոստ․ office@mediainitiatives.am
Made on
Tilda